четверг, 25 августа 2016 г.

            Ընտրիր 2 ծառ եւ իմացիր բնավորությանդ                                      թաքնված գծերը  



Առաջին ծառը, որը դուք ընտեցիք  պատմում է ինքներդ ձեր մասին ունեցած կարծիքի մասին :Երկրորդ ծառը՝ձեր բնավորության այն գիծն է բնութագրում, որը դուք ինքներդ նույնիսկ չեք նկատում, բայց  շրջապատը համարում է ձեր բնավորության վառ արտահայտված գծերից մեկը:
1) Ազատ եւ անհոգ- Դուք ապրում եք մեկ օրով եւ վայելում եք ամեն վայրկյանը: Չեք սիրում,երբ սահամանափակում են ձեր ազատությունը: Շատ եք սիրում անակնկալներ:

2)Անկախ ու ուղիղ մարդ եք- Դուք կախված չեք շրջապատի կարծիքից եւ միշտ շարժվում եք ձեր ընտրած ճանապարհով:Հաստատ գիտեք , թե ձեզ ինչ է պետք: Ունեք վառ արտահայտված արտիստիկ տաղանդ:

3)Մելանխոլիկ, նրբազգաց եւ հանգիստ-  Սիրում եք մենակ մնալ ձեզ եւ ձեր խնդիրների հետ: Տանել չեք կարողանում դատարկ մարդանց եւ խոսակցությունները:Ձգտում եք ներքին ներդաշնակության:

4)Բարի եւ ներդաշնակ անձնավորություն եք-Դուք բավականին պրակտիկ անձնավորություն եք : Դա է պատճառը, որ մարդիկ ձգտում են դեպի ձեզ:Ամեն ինչում գնահատում եք պարզությունը:Չեք վազուն նորաձեւության հետեւից: Ձեզ համար ավելի կարեւոր է հարմարավետությունը:

5)Դուք շատ վստահ եք ձեր ուժերի վրա-վստահ եք, որ պետք է հույսը դնել միայն ինքներդ ձեզ վրա, սակայն պանիկայի եք ենթարկվում չափից շատ աշխատանքի պատճառով:Սիրում եք բոլոր գործերը ավարտին հասցնել եւ հավատում եք, որ աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի:

6)Զգույշ եւ խաղաղասեր- Ձեզ հետ շատ հեշտ է շբվելը, բայց միեւնույն ժամանակ մարդկանց շատ մոտ չեք թողնում:Սիրում եք աղմկոտ  շրջապատ, բայց նաեւ գնահատում եք մենակությունը : Դուք միայնակ մարդ չեք, բայց կարիք ունեք ժամանակ առ ժամանակ մեկուսանալ շրջապպատից:

7)Վստահ անձնավորություն եք-Ձեր ինտելեկտը օգնում է ձեզ կլանել ցանկացած ինֆորմացիա զարմանալի արագությամբ:Աշխատում եք ձեզ շրջապատել խելացի մարդկանցով:Չեք հետեւվում նորաձեւությանը, այլ ստեղծում եք այն ))

8)Ռոմանտիկ-Դուք ապրում եք զգացմունքներով:Երազկոտ եք:Դուք չեք հասկանում մարդկանց, որոնք ռացիոնալ են:Կյանքին սովոր եք նայել վարդագույն ակնոցներով:

9)Ակտիվ եւ շբվող անձնավորություն-բնավորության մեջ ունեք խիստ արտահայտված լիդերի հատկություններ: Շատ հեշտությամբ կարող եք ռիսկի դիմել:

Комментариев нет:

Отправить комментарий